Կավից, ծղոտից և փայտից էկո տուն զբոսաշրջիկների համար Գառնառիճ գյուղում

Հետքը տեղեկացնում է,որ Շիրակի մարզի հյուսիս-արեւմուտքում՝ Գյումրիից մոտ 50 կմ հեռավորության վրա է գտնվում Գառնառիճ գյուղը: Գյուղի փեշերին՝ ալեկոծվում է Արփի լիճը: Մի կողմում հայ-թուրքական սահմանն է, մյուս կողմում՝ հայ-վրացական: Երբ մեկ տարի առաջ Արմեն Իգիթյանը Գառնառիճ գյուղում տուն էր գնում, գյումրեցի Արմենի բիզնես-ծրագրում միայն ֆերմերությամբ զբաղվելն էր:

Էկո տան կառուցման գաղափարը եկել է ավելի ուշ: Լինելով մասնագիտությամբ բնապահպան-անտառագետ՝ Արմեն Իգիթյանը 2015թ․-ից աշխատում է «Արփի լիճ» ազգային պարկում որպես գիտության, զբոսաշրջության և մոնիթորինգի բաժնի պետ: Լճի հարևանությամբ գտնվող Գառնառիճ և Շաղիկ գյուղերից որևէ մեկում տուն ձեռք բերելու նպատակը էկոլոգիապես մաքուր սննդամթերքով ընտանիքի անդամներին ապահովելն էր: Սակայն անցած տարի տեղեկացել է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի մասին: Հայտարարվել էր մրցույթ՝ գյուղական բնակավայրերում հետաքրքիր գաղափարների իրականացման, ինքն էլ որոշել է մասնակցել: Ծրագրին մասնակցությունն Արմենին բերեց 16 հազար 500 դոլար լրացուցիչ գումար:

Սկզբում որոշել էր հյուրատուն կառուցել՝ 64 քմ տարածքով, հետո սեփական ներդրումներն ավելացնելով՝ կառուցեց կրկնակին: Կառույցն իր տեսակի մեջ միակն է ոչ միայն Գառնառիճում, այլեւ՝ ողջ մարզում։ Շինարարության համար օգտագործվել է կավ, ծղոտ և փայտ:

Արմենը նաև 150 հատ ծառ է տնկել այս տարածքում:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights