Կանաչ ապրելակերպ
Մենք, մարդ արարածներս, կախված ենք ինքնին բնությունից, եւ եթե Բնությունը հիվանդանա, մեր առողջությունը կարձագանքի նույն կերպ:
Գոյություն ունեն էկոլոգիապես ճիշտ ապրելու մի քանի ուղիներ եւ միջոցներ: Հետեւյալ խորհուրդները կարող են օգտագործվել թե ձեր բիզնեսի համար, թե անձնական շահույթի և թե բնության շահույթի համար, որն առավել կարևոր է.
-
Օգտագործել ոչ աղտոտող եւ էներգախնայող էներգիայի աղբյուրներ`արեգակնային, ջրային եւ քամու էներգիա (վերականգնվող էներգիա), ինչպես նաև կենցաղային այն տեխնիկան, որն էներգիա տնտեսող է
-
Օգտագործել հեծանիվներ այլ տրանսպորտային միջոցների փոխարեն, որոնք ծախսում են հանածո վառելիք`գազ, բենզին և դիզել
-
Խնայել եւ վերամշակել օգտագործված թուղթը
-
Կոմպոստացնել օրգանական թափոնները` հողի համար պարարտանյութ պատրաստելու նպատակով
-
գնել վերամշակված թղթի արտադրանք (զուգարանի թուղթ, խոհանոցի սրբիչներ, անձեռոցիկներ եւ թաշկինակներ), ինչպես նաեւ վերամշակված թղթից գրքեր, ամսագրեր
-
ընտրել կայուն արտադրված եւ էկոլոգիապես մաքուր արտադրանք (ECO արտադրություն)
-
օգտագործել կենսակուտակային (բիոկոմուլյացիոն) մաքրման միջոցներ
-
զարդարել շենքը եւ նրա շրջակայքը շատ կանաչով (ծառեր, բույսեր, խոտ)
-
խնայել սնունդը
-
օգտագործել արհեստական կաշի բնական կաշվի փոխարեն
www.ecostimule.com
Leave us a comment
logged inYou must be to post a comment.