Շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակում Ամուլսարի հանքի շահագործման համար

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը հրապարակել է հասարակայնության ծանուցում, ըստ որի շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին:

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights