Մեծ Այրում գյուղում գործող պոչամբարի վնասակարության մասին

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչ, «Համայնքային Համախմբման և աջակցության Կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգը Դուլգարյանը սույն թվականի հունիսի 24-ին ելույթով հանդես եկավ Բնապահպանական հանրային դատին։ Օ. Դուլգարյանը խոսեց իր գյուղում գործող Նահատակ պոչամբարի և դրա գործունեության հետ կապված բազմաթիվ խնդիրների և համայքնին հարուցած վնասների մասին:

Նախ Օ. Դուլգարյանն անդրադարձավ նրան, որ պոչամբարում բացակայում է շրջանառու ջրի համակարգ, և այդ ամբողջ պարունակությունը՝ լի ծանր մետաղներով լցվում է Դեբետ գետը, որով ավելի քան 20 գյուղեր ոռոգում են իրենց այգիները:

Պոչամբարը, Դուլգարյանի խոսով, 2015-ին արդեն իսկ մեծացել էր իր ծավալներից՝ ավելացնելով, որ այն գտնվում է հենց գյուղի մեջ՝ 20-30 մետրի վրա:

Ֆիզիկական վնասների թվում էին պոչամբարի տակ թողնված այգիների, տնամերձ հողամասերի և գյուղը սնող բնական աղբյուրների հարցը: Ջրագծի խնդիրների հետ կապված, այժմ գյուղը, որպես խմելու ջուր օգտվում է պոչամբարից 5 մ հեռավորության վրա գտնվող աղբյուրից:

Դուլգարյանի պատմեց, որ 2014 թվականին քիմիկոս Սեյրան Մինասյանը Այրումի դեղձը քննության է երթարկել՝ պարզելով, որ այնտեղ ծանր մետաղները նորմայից մոտ 5-6 անգամ ավել են: Մրգի մեջ կա նաև մկնդեղ, որն առաջացնում է թունավորումներ:

Մեկ այլ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ Աղթալայի և շրջակայքի երեխաների արյան մեջ ծանր մետաղները գերազանցում են նորման:

Իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, հավելում է Դուլգարյանը, չկա տարրական ցանկապատ. երեխաները խաղում են պոչամբարի շուրջ, իսկ կենդանիներն էլ՝ արածում:

Օ. Դուլգարյանն իր խոսքը եզրափակեց Մեծ Այրում համայնքի տուժող քաղաքացիների կողմից պահանջ ներկայացնելով առ այն, որ տվյալ համայքնում պետությունը պարզի պոչամբարի ազդեցությունը մարդկանց առողջության վրա և փոխհատուցումներ կատարի, ինչպես նաև փոխհատուցումներ գյուղատնտեսական ապրանքների մասով և պատասխանատվության ենթարկվեն բոլոր կառույցները բացթողումերի համար:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights