Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնել Խաղաղ օվկիանոսում աղբի լայնածավալ կուտակումների մասին։ Վիճակագրությունն ահագնացող էր դեռ այդ ժամանակ, իսկ այսօր Խաղաղօվկիանոսյան մեծ բիծն իր քաշով գերազանցում է արդեն 100 հազար տոննան, իսկ դրա մակերեսը կազմում է 1,5մլն քառ․կմ, ինչն իր արտահայտությամբ համարժեք է, օրինակ, Ֆրանսիայի մակերեսի եռակիին։ Ամեն տարի աղբի ու թափոնների այդ կուտակումից սատկում են միլիոնավոր ձկներ, դելֆիններ, թռչուններ, կրիաներ  և այլք։ Գիտնականների մեկ այլ խումբ ընդգծում է, որ պրոբլեմն ավելի խորքային է ու մեծածավալ։ Ամենավտանգավոր թափոնների մեծ մասը հաճախ տեսանելի չէ, այն «թաքնված է»   խորություններում։ Իրականում համաշխարհային սպառման ծավալներին զուգահեռ փոխվում է նաև արտանետումների քանակը, ինչպես նաև դրանց մի մասը փոթորիկները պարբերաբար դուրս են շպրտում լողափներ։ Խաղաղօվկիանոսյան հայտնի Մեծ կապույտ փոսում արված հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ավելի քան հարյուր մետր խորության վրա կան աղբի կուտակումներ պլաստիկատի տեսքով ու սա այն դեպքում, երբ մարդածին գործոնի ազդեցությունը հիշյալ գոտում հասցված է նվազագույնի։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների տարեկան համաշխարհային օվկիանոս է արտանետվում մինչև 8մլն տոննա պլասիկատ։ Տրոհվելով մասերի և արտազատելով արտադրության ժամանակ դրանում կիրառված քլորն ու քիմիական այլ թունավոր նյութեր՝ պլանկտոնի միջոցով պլաստիկատի տարրերը դառնում են սննդային շղթայի մաս ու այդպիսով ոչնչացնում կենսաբազմազանության մի ստվար զանգված։ Երբեմն նույնիսկ մարդիկ անմասն չեն մնում «թունավոր» հանգստից, քանի որ լողալով նմանօրինակ ջրերում՝ անգամ չեն կասկածում դրա վտանգավորության աստիճանի մասին։ Այսօր համաշխարհային այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Հենկելը, ՊրոկտերընդԳեմբլը, Շելլը և ուրիշներ իրենց համատեղ ջանքերով առանձնացրել են մեկ միլիարդ դոլար՝ թափոնների վերամշակումը կազմակերպելու համար։ Փաստն, իհարկե, ուրախալի է, բայց էկոլոգների պնդմամբ՝ խնդիրն առավելապես պլաստիկատի արտադրության մասշտաբների կրճատման, այլ ոչ թե դրա հետագա վերամշակման մեջ է կայանում։ Իրականում սպառողները ևս ունեն մեղավորության իրենց չափաբաժինը ստեղծված իրավիճակում։ Հենց մենք ենք «դրդում» պլաստիկատի հսկաներին յուրաքանչյուր րոպե վաճառել մեզ մեկ միլիոն տոպրակ։ Յուրաքանչյուր անգամ լվանալով 60%-ից ավելի սինթետիկ նյութեր պարունակող հագուստ՝ մենք համաշխարհային օվկիանոս ենք արտանետում ինչ որ չափաբաժին պլաստիկատ։ Այս ֆոնին օրինաչափ է հնչում այն տագնապալի կանխատեսումը, թե արդեն 30 տարի հետո համաշխարհային օվկիանոսում պլաստիկատի ծավալները կգերազանցեն ձկների քանակությունը։ Թե որքանով են Էկոլոգների տագնապներն ու կանխատեսումները մոտ իրականությանը, ցույց կտա ժամանակը։ Սպառող հասարակությունը պարզապես չպետք է մոռանա, որ գործնականում հենց այս օվկիանոսում է կատարվում ձկների համաշխարհային որսի գրեթե կեսը, ինչը հետո հայտնվում է ընթրիքի սեղաններին։ Ցամաքի չափսերը երեք անգամ գերազանցող հսկան այսօր դարձել է չափազանց խոցելի մարդու անհեռատես վարքագծի պատճառով։ Բայց ինչպես նկատել է Ռալֆ Էմերսոնը․ «Բնությունը չի հանդուրժում անճշտություններ և չի ներում սխալները»։

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights