Կլիմայական փոփոխությունների հարցում Ավստրալիան «շատ վատ» է գնահատվել

The guardian-ը տեղեկացնում է, որ այս շաբաթ Չինաստանի ղեկավարությամբ Մեծ քսանյակը խորապես ուսումասիրելու է կլիմայի հետ կապված հարցերը:  Սակայն մինչ Մեծ քսանյակի գագաթնաժողովը, բազմակողմանի գնահատում է արվել, ըստ որի, Ավստրալիան կլիմայական փոփոխությունների առումով Մեծ քսանյակի ամենավատ երկիրն է համարվել: Անդամ երկրներից յուրաքանչյուրի քաղաքականությունն ուսումնասիրելուց հետո, Քլայմիթ Տռանսփերենսին մանրամասն եզրակացություններով զեկույց է ներկայացրել:

Ավստրալիան գնահատվել է «շատ վատ» գրեթե բոլոր կատեգորիաներում արտանետման միտումերի, ածխածնի ինտենսիվության և կլիմայի փոփոխության ոլորտում ընդհանուր քաղաքականության համար: Համաձայն զեկույցի, եթե մնացած երկրներն էլ հասնեն Ավստրիալիայի մակարդակին, ապա հավանական է, որ գլոբալ տաքացումը անցնի 4 Ցելսիուսը:

Այնուամենայնիվ, զեկույցը խստորեն քննադատվել է նրա համար, որ ցույց չի տվել Ավստրալիային գլոբալ տաքացումը 2 Ցելսիուսից ցածր պահելու միջազգային ստանդարտներին համապատասխանելու ուղին:

Զեկույցի հիմնական եզրակացությունները ներկայացվեցին մեկ այլ զեկույցում, որն ապացուցում է, որ գլոբալ էներգիայի անցումն արդեն իրագործելի է, և Մեծ քսանյակի երկրները նպատակին հասնելու համար պարզապես պետք է արագ գործեն:

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights