800 տարի առաջ Կրետե, Կիպրոս կամ Մալթա ճանապարհորդությունը գաճաճ փղերին տեսնելու լավ հնարավորություն էր: Միջերկրական կղզիների գաճաճ փղերն այնքան հրաշալի են, որքան բրդոտ մամոնտները, որոնք 5600 տարի առաջ դեռ բնակվում էին Ալյասկայի մի կղզում: theguardian.com-ին տված հարցազրույցում Բնության պատմության թանգարանի պրոֆեսոր հնէաբան Ադրիան Լիսթերը զգուշացրել է, որ Աֆրիկյան և Ասիական փղերի ճակատագիրը նման է վերացած գաճաճ փղերի ճակատագրին: Ըստ նրա, խնդրիը ոչ միայն փղերի թվաքանակի կրճատումն է, այլ նաև իրարից մասնատված բնակեցված լինելը:
Երբ մարդ արարածը հաստատվեց Աֆրիկայում, այնտեղ կային ավելի քան մեկ տոննա քաշով 42 տեսակի ցամաքային կաթնասուն: Այժմ միայն փղերը, գետաձիերն ու ռնգեղջյուրներն են գոյատևել: Մեգաֆաունայի վերջին երկու ներկայացուցիչները երկու ժամանակակից փղերն են: Մերօրյա փղերը պատկանում են 600միլիոն տարվա Փրոբոսեդիա տոհմին:
Ըստ Ամերիկայի Բնության պատմության թանգարանի վարիչ և պրոֆոսոր Ռոսս ՄաքՖիի՝ շատերը կարծում են, որ այս կորուտները մարդկանց ակտիվ որսրոդության արդյունք են: Սական շատ գաճաճ փղեր Միջերկրական կզիներից անհետացել են մինչև մարդկանց՝ այս զբաղմունքի մասին վկայությունը: Նոր ուսումնասիրությունը վստահեցնում է, որ 5600 տարի առաջ Սուրբ Փոլ կղզուց բրդոտ մամոնտների անհետացման պատճառը ծարավն էր: Մարդիկ Սուրբ Փոլ կղզի են հասել մինչև 1787 թվականը: Որոշ մարդիկ էլ կարծում են, որ այս տեսակի վերացման պատճառը կլիմայական փոփոխություներն են: ՄաքՖին, սակայն, հակված չէ հավատալ որ միայն մարդիկ կամ միայն կլիմայական փոփոխություները կարող էին պատճառ լինել կենդանատեսակների անհետացմանը բոլոր ժամանակաշրջաններում :
Բնապահպանական գիտնականները Հնդկաստանում հայտնաբերել են 101 «միջանցքներ», որոնց միջով Փղերը շարժվում են դեպի իրենց հիմնական բնական միջավայրեր, որտեղ նրանք կարող են կերակրել եւ բազմանալ: Փղերը շարունակ թափառել են այդ երթուղիներով սերնդեսերունդ, բայց քանի որ դրանք արգելափակված են տների, ճանապարհների, Երկաթգծերի եւ այլ գծային զարգացումների կողմից – արդեն մարդկային-փղային կոնֆլիկտ է առաջանում:
Ադրիան Լիսթերը շատ նմանություններ է տեսնում բնական տաքացմանև մարդածին կլիմայական փոփոխություների հետևանքով գաճաճ փղերի անհետացման և ժամանակաակից այլ կենդանիների անհետացման մեջ: «Այն, ինչ իսկապես պատժում է այդ կենդանիներին՝ գլոբալ տաքացումը, աղտոտումը, բնական միջավայրի ոչնչացումը, դա տարբեր գործոնների սարսափելի համազդեցությունն է, որոնք սպառնում են կենսաբազմազանությանն այսօր»,-ասում է Լիսթերը:
Մենք հստակ չգիտենք՝ ինչպիսին է մեր նախնիների ազդեցությունը փղերի անհետացման հարցում: Սակայն համարելով մեզ քաղաքակիրթ վերադասներ՝ շարունակում ենք անտարբերություն ցուցաբերել: Արդյո ՞ք կշարունակեն ապրել մեծ փղերի վերջին ներկայացուցիչները: Եթե ոչ, ապա՝ դրանում միայն մենք մեղավոր կլինենք:
Leave us a comment
logged inYou must be to post a comment.