Ինչու՞ միանալ Գրինփիսի պլաստիկ աղտոտվածության դեմ պայքարին

Հնարավոր է, որ պլաստիկ աղտոտումը տեսանելի է Ֆիլիպիններում և Ասիական այլ երկրներում, սակայն ճգնաժամն այլ տեղից է սկսվել։ Այն սկսվել է առաջատար ընկերությունների նիստերի դահլիճներից, երբ որոշվեց նետել մեկանգամյա օգտագործման, չվերամշակվող պլաստիկ փաթեթավորմամբ ապրանքները այնպիսի վայրերում, որտեղ դրանք կարգավորող ենթակառուցվածքներ չկան։

Froilan Grate in Navotas. © Rouelle Umali GAIA Ասիա Պսիֆիքի–ը Գրինփիսի և այլ կազմակերպությունների հետ համատեղ «Ազատվենք պլաստիկից» համաշխարհային շարժման հիմնական անդամներից է, որը տեղակայված է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ GAIA – ի գործադիր տնօրեն Ֆրիոլան Գրեյտը, ով  18 տարի առաջ լքեց իր Գեմարաս կղզին՝ հայտնի իր փիրուզագույն ջրով,  սպիտակ ավազոտ ափերով, Մանիլայում գտնվող համալասարանում սովորելու համար, սարսափեց տեսնելով Մանիլայի ծովածոցը. ջուրը գրեթե սև էր, իսկ գունավոր կորալների և ձկների փոխարեն, պլաստիկ թափոններն էին ամենուր։ Տեսնելով այդ ամենը Ֆրիոլան տագնապեց , քանի որ այդ նույնը կարող էր պատահել նաև այն կղզու հետ, որը նա իր տունն է համարում։

Տունը պաշտպանելու  վճռականությունը նրան տարավ Աղբակիզման դեմ համաշխարհային դաշինք (GAIA),որը հիմնականում օգնում է համայնքներին առանց թափոններ ծրագրեր  իրականացնելու հարցում։ Թափոնների առանձնացման, տեղական կոմպոստինգի և վերամշակման շնորհիվ հնարավոր է վնասակար թափոնների քանակը նվազեցնել 80% -ով։

Առանց թափոնների գործող համայնքներն ու քաղաքները ցույց են տալիս, որ լուծման ճանապարհ արդեն իսկ կա: Ֆրիոլան hորդորում է միանալ իրենց և պահանջել դատարկ խոստումներից անցում կատարել կոկրետ քայլերի՝ ուղղված պլաստիկ աղտոտվածության ճգնաժամի դեմ պայքարին:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

thumbnail
hover

Ծալկայի հանրային դպրոցում խմելու ջուրն այլևս...

Հայտնի ճշմարտություն է, որ խմելու ջրի համաշխարհային  պաշարներն  աշխարհ...

thumbnail
hover

Վրաստանի Գուգուլա գյուղը փորձարկում է նոր...

Ըստ CENN-ի, վրացական Գուլգուլա գյուղի Թելավիի քաղաքապետարանը փորձարկել է էներ...

Leave us a comment