Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը ՀՀ նախագահականում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք 

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի շուրջ, պայմանավորվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ, մասնավորապես բժշկությունն ու առողջապահությունը:

Հաշվի առնելով Հայաստանի մեծ ներուժը գիտական ոլորտում՝ կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է ներառել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը: 

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

thumbnail
hover

Ծալկայի հանրային դպրոցում խմելու ջուրն այլևս...

Հայտնի ճշմարտություն է, որ խմելու ջրի համաշխարհային  պաշարներն  աշխարհ...

thumbnail
hover

Վրաստանի Գուգուլա գյուղը փորձարկում է նոր...

Ըստ CENN-ի, վրացական Գուլգուլա գյուղի Թելավիի քաղաքապետարանը փորձարկել է էներ...

Leave us a comment