15 հա այրված տարածք «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել 9:00-ի սահմաններում: Սակայն  16:30-ի սահմաններում այն վերսկսվել է բարձրացած քամու պատճառով: Այս պահի դրությամբ հրդեհն արդեն հանգցված է: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել է հրդեհի պատճառ հանդիսացող Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Ա. Առաքելյանը: Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք:

www.ecostimule.com

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights