Ոռոգման կաթիլային համակարգ Երևանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Երևանը կունենա անտառապատ տարածքների ոռոգման կաթիլային համակարգ։ 
Կառավարության այսօրվա նիստում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է 6 մլն դրամ փոխանցել անտառային կոմիտեից «Հայանռատ» ՊՈԱԿ–ին։ Գումարը կուղղվի Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար անհրաժեշտ նախագծա–նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար։

Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ Նորքի անտառներում, կախված հողերի որակից ու տարածքի թեքությունից, վերարտադրողականությունը չափազանց ցածր է, և կաթիլային համակարգի ներդրման արդյունքում անտառվերականգնման աշխատանքներն այս տարածքում ավելի արդյունավետ կլինեն։

Շրջակա միջավայրի նախարարը հավելեց նաև, որ նույնիսկ սեփականաշնորհված հատվածներում սահմանվելու է կանաչապատման նվազագույն ցուցանիշ, որը սեփականատերերը ստիպված կլինեն ապահովել։

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Եկե՜ք ամեն օրը դարձնենք

Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավի...

thumbnail
hover

Շարժիչ, որը կարող է փոխել էլեկտրական...

Կասկած չկա, որ էլեկտրականությունը առանցքային է կլիմայի փոփոխության դեմ պայք...

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights