ՀՀ-ում բացվելիք դիակիզարանների մասին

PanARMENIAN.Net-ը հայտնում է, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի: Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ այդ ոլորտի օրենսդրության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Կան ներդրողներ, որոնք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի:

Իսկանդարյանի խոսքով, թաղման ոլորտն իր խնդիրներն ունի: Միայն Երևանում տարեկան 1.8 հա է հատկացվում գերեզմանոցներին, իսկ պաշտոնապես բոլոր 21 գերեզմանոցների ընդհանուր մակերեսը 530 հա է:

Այժմ Երևանում գերեզմանների համար հողի հատկացումները պաշտոնապես անվճար են՝ հանգուցյալի հարազատները միայն 26,900 դրամ պետք է վճարեն փորելու համար: Սակայն, ըստ տնօրենի, շուտով նախատեսվում է վճարովի դարձնել հողի հատկացումները՝ վերահսկելու համար գերեզմանոցների տարածքի աճը:

Մայրաքաղաքում գործող 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights