ՀՀ կառավարության մտահոգությունը hակաճառագայթային թաքստոցների բացակայության հարցում

Էկոլուրի տեղեկացմամբ ՀՀ Կառավարությունը նախատեսում է իրականացնել պաշտպանական կառույցների ֆոնդի կուտակում, գոյություն ունեցող կառույցների պահպանում, նախապատրաստում և արդիականացում: Այս նպատակով գործադիրը պատրաստվում է 2020 թ-ին ընդունել Բնակչության պատսպարման հայեցակարգ:

«Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների հիմնավորումներ» փաստաթղթում նշված է, որ ՀՀ անկախացումից հետո ուշադրության չի արժանացել ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների իրավական կարգավիճակի հստակեցման հարցը, որի արդյունքում բազմաթիվ պաշտպանական կառույցներ օտարվել են և փոխվել է դրանց օգտագործման նպատակային նշանակությունը: Այժմ անհրաժեշտություն կա իրականացնել պաշտպանական կառույցների նախապատրաստում, կահավորում, պահպանում, բարեկարգում և արդիականացում:

Ըստ էկոլուրի՝ ՀԱԷԿ-ից 5-10 կմ շառավողով հեռավորթյան վրա գտնվող համայնքներում հակաճառագայթային թաքստոցների բացակայության խնդիրն արդիական է: Ճառագայթային վտանգի դեպքում նախատեսված թաքստոցները չեն համապատասխանում ճառագայթային անվտանգության պահանջներին և նախատեսված չեն երկարաժամկետ թաքնվելու համար:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights