Հայաստանում Կանաչ Լաբորատորիա – 2019

Հայաստանի ամերիկյան համալսարանի  Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի Երևանյան գրասենյակը հայտարարում են Կանաչ Լաբորատորիա – 2019 մասնակցության մրցույթ:

Լաբորատորիայի նպատակն է ստեղծել ինտերակտիվ և միջդիսցիպլինար հարթակ, որտեղ կառուցողական քննարկումների միջոցով հնարավոր կլինի վեր հանել երիտասարդներին հուզող «կանաչ» թեմաները (բնապահպանություն, վերականգնվող էներգետիկա, աղբի վերամշակում, դեմոկրատական կառավարում, գենդերային թեմաներ, տեխնոլոգիաներ և բնապահպանություն, սնունդ և շրջակա միջավայր, և այլն), դրանց հանրայնացնելու մեխանիզմները և գործիքները։

Լաբորատորիան երկօրյա միջոցառում է (նոյեմբերի 16-17 Հայաստանի ամերիկյան համալսարանում), որը բաղկացած է երկու դասախոսությունից, խմբային թեմատիկ աշխատանքից և ընդհանուր քննարկումներից։

Լաբորատորիային մասնակցելու համար կարող են դիմել հանրապետությունում բնակվող երիտասարդները (18-25 տարեկան), ովքեր ցանկություն ունեն կայուն զարգացման ծրագրեր մշակել իրենց համայնքների համար: Անհրաժեշտ է նաև ուղարկել համառոտ ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ, որի մեջ հայտատուն պետք է ներկայացնի իր համայնքում առկա մեկ բնապահպանական խնդիր։

Հայտը անհրաժեշտ է ուղարկել siranush.harutyunyan@aua.am և eviya.hovhannisyan@am.boell.org էլեկտրոնային փոստի հասցեներին (խնդրում ենք վերնագրում նշել` Կանաչ Լաբորատորիա – 2019): Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. հոկտեմբերի 30-ը, մինչև ժամը 23:00։

ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Եկե՜ք ամեն օրը դարձնենք Երկրի օր

Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավի...

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights