Կա՞ն արդյոք «կլիմայական փախստականներ»

Ըստ Grist– ի կանաչ ապրելակերպի մասին խորհրդատվության սյունակագիր Ամբրայի՝ «փախստական» բառը համապատասխանում է կլիմայի փոփոխության հետևանքով տեղահանված միլիոնավոր մարդկանց նկարագրությանը:

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը վերջերս հաշվարկել է, որ 2017 թվականին 18 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները բնական աղետների պատճառով, և այդ թիվն աճման միտում ունի: Նույն զեկույցում ընդգծվել է, որ ներկայումս գրեթե 1 միլիարդ մարդ ապրում է «շատ բարձր» կամ «բարձր» կլիմայական ազդեցություն ունեցող վայրերում, ինչը կարող է ապագայում  հանգեցնել տեղահանման:

Մեկ այլ հաշվետվություն (2018 Համաշխարհային բանկ) հաշվարկել է, որ մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխության հետևանքով Լատինական Ամերիկայից, Սահարայի հարավայի հատվածից և Ասիայի հարավ-արևելյան շրջաններից 143 մլն միգրանտներ կլինեն:

Այնուամենայնիվ, միջազգային իրավաբանների մեծ մասը ասում են, որ մարդիկ, ովքեր տեղափոխվել են կամ ստիպված են եղել տեղափոխվել  կլիմայական աղետների հետևանքով, տեխնիկապես փախստականներ չեն, քանի որ «փախստական» բառն ունի կոնկրետ իրավական սահմանում՝ որոշակի չափանիշներով, որոնք պետք է բավարարվեն այլ երկրում ապաստան ստանալու համար:

2015 թ.-ին Խաղաղ օվկիանոսի կղզիներից Կիրիբատի ազդից մի մարդ դիմել է Նոր Զելանդիայում ապաստան ստանալու համար՝ պնդելով, որ ինքն ու իր ընտանիքը վտանգված են բարձրացող ծովի պատճառով: Հայցը մերժվել է Նոր Զելանդիայի կողմից՝ պատճառաբանելով, որ դեռևս հնարավոր է այտեղ ապրել, անկախ այն հանգամանքից, որ այդ մարդու տունը պաշտոնապես բնակության համար ոչ պիտանի համարվել է:

Ամբրան ասում է, որ հարուստ և արդյունաբերական երկրները ստեղծում են արտանետումների մեծ մասը, ինչն էլ բնապահպանական ճգնաժամի պատճառ է դարձել: Ավելի քիչ արդյունաբերական և աղքատ ազգերն այժմ վճարում են դրա համար կլիմայի փոփոխությունների և ռեսուրսների պակասի տեսքով: Ժամանակն է, որ այդ հարուստ երկրները պատմական պարտականություն ունենան ՝ օգնելու նրանց, ովքեր վնաս են կրել իրենց մեղքով:

Այսպիսով, հնարավոր է, որ տերմինը չլինի «կլիմայական փախստականներ» կամ «կլիմայական միգրանտներ» կամ «կլիմայի զոհեր», այլ պարզապես մարդիկ, ովքեր արժանի են արդարության:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights