Խնայենք բնությունը Նաիրիանի հետ

Բնական կոսմետիկա արտադրող Նաիրիան ընկերության սկզբուքներից են հոգալ բնության մասին, օգտագործել միայն բնական բաղադրիչներ, բացառել խնամքի միջոցներում օգտագործվող այն բաղադրիչները, որոնք վնասակար են մաշկի համար և աղտոտում են բնությունը: Ընկերությունը, հոգալով բնության մասին, պատրաստ է լրացուցիչ ծախսեր ու ջանքեր գործադրել իր արտադրական պրոցեսում։

Նաիրիանը որդեգրել է սրվակների վերամշակման ծրագիր: Հաճախորդի հարմարավետության համար մշակվել է նոր գործընթաց՝ տարաների վերամշակումը, որը հնարավորություն է տալիս հաճախորդին հետ բերել օգտագործված խնամքի միջոցի դատարկ տարան, և տեղում անմիջապես ձեռք բերել նորը՝ զեղչ ստանալով։ Հաճախորդի բերած տարան փոխանցվում է վերամշակմամբ զբաղվող կազմակերպության և այլևս չի օգտագործվում Նաիրիանի արտադրության մեջ։

Նաիրիանի որդեգրած այս քաղաքականությունը ոչ միայն հնարավորություն է տալիս հաճախորդներին մշտապես զեղչով ձեռք բերել իրենց սիրելի խնամքի միջոցները, այլ նաև հավատարիմ մնալ մի կարևոր սկզբունքի․ չաղտոտել բնությունը և շրջակա միջավայրը։

Մեկ այլ բնապահպանական քայլ է ընկերության նոր խնամքի միջոցի՝ շիճուկի փաթեթավորման տուփը, որին ավելացել է QR կոդ: Վերջինս փոխարինում է տուփի ներսում տեղադրված տեղեկատվական թերթիկին:

www.ecostimule.comhttps://ecostimule.com/

Related Post

thumbnail
hover

Եկե՜ք ամեն օրը դարձնենք

Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավի...

thumbnail
hover

Շարժիչ, որը կարող է փոխել էլեկտրական...

Կասկած չկա, որ էլեկտրականությունը առանցքային է կլիմայի փոփոխության դեմ պայք...

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights