«Խելացի» աղբարկղն այլևս իրական է

MEDIA MAX-ը հայտնում է, որ Հայկական «խելացի» աղբամաններն արդեն իրական են։ Հոկտեմբերի 11-ին «Ռե-Ապագա» բարեգործական հիմնադրամը ներկայացրել է իր «ՍմարտԱպագա» վերամշակման տարան։ Այն տեղադրված է տեղադրված է Մերգելյան ինստիտուտի տարածքում:

«Խելացի» աղբարկղից օգտվելու համար պետք է գրանցվել www.apagacommunity.com կայքում և ստանալ QR կոդ։ Վերջինս պետք է  սքանավորել սարքի համապատասխան հատվածում, որից հետո աղբարկղը բացվում է և կարելի է նետել մաքուր ու վերամշակելի պլաստիկը։ «ՍմարտԱպագա» տարան այն կշռում է և տալիս «Ապագա միավորներ»՝ գործընկեր կազմակերպություններից զեղչեր ու նվերներ ստանալու հնարավորությամբ։

Նախագիծը իրականություն է դարձել ՀԲԸՄ-ի գլխավորած Bridge4CSO ծրագրի շրջանակում՝ Եվրամիության ֆինանսական աջակցության շնորհիվ։

«Խելացի» աղբամանի նախագծումն իրականացրել է «Լոկատոր» ընկերությունը:

Նախագծը նեթադրում է, որ յուրաքանչյուր «ՍմարտԱպագա» տարա կդառնա կանաչ գոտու կենտրոն։ Այն կֆինանսավորվի մեկ կամ մի քանի հովանավորների կողմից, որի շրջանակում ընկերությունները ոչ միայն կստանձնեն իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, այլև կկարողանան տեղադրել իրենց գովազդը տարաների վրա։

Այժմ այն կարողանում է հավաքել 15 կգ պլաստիկ։ Հաջորդ տարաները կլինեն ավելի կատարելագործված, կկարողանան սեղմել պլաստիկն ու դրա հաշվին տեղավորել 80 կգ, նաև կորոշեն նետվող իրը ինչ նյութից է, արդյո՞ք մաքուր է, թե ոչ։

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Եկե՜ք ամեն օրը դարձնենք

Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավի...

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights