Ինչ պետք է անեն սուպերմարկետները շրջակա միջավայրը պաշտպանելու համար
Independent-ը հայտնում է, որ Օքսֆորդի Waitrose- ի փորձը, որը սպառողներին առաջարկում է առանց փաթեթավորման ապրանքներ, կարևոր քայլ է: Թեև այս համակարգը հեղափոխական չէ, առաջին անգամ է, որ խոշոր սուպերմարկետը մեծ քայլ է կատաարել՝ հեռանալով սուպերմարկետներում գերակշռող փաթեթավորված ապրանքներ վաճառելու մոդելից:
Ըստ հոդվածի հեղինակ Էլիսոն Սթոուելի՝ պետք է խրախուսել այն սուպերմարկետներին, որոնք թույլ են տալիս սպառողին գնումներ կատարել` առանց վնասելու շրջակա միջավայրը:
Դեպի այս տեսլական տանող առաջին քայլն առանց փաթեթավորման ազատ սկզբունքի ընդլայնումն է բոլոր խոշոր սուպերմարկետների համար, ինչպես նաև փաթեթավորված ապրանքներ ձեռք բերելու տարբերակի բացառումը: Դա նշանակում է անցում լցնովի համակարգերի ամենուր, ոչ միայն գետնանուշի և մակարոնի համար, այլև խմիչքների և խնամքի պարագաների:
2016 թվականին Ֆրանսիան արգելել է սուպերմարկետներին սննդամթերք դեն նետել և ստիպել նրանց բարեգործական կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքել:
Ճիշտ է, որ պարտադիր չէ, որ տեղական թարմ արտադրանքն ունենա ածխածնի ավելի քիչ արտանետումերի , քան հեռավոր դաշտերից ստացվող սննդամթերքը: Պատճառ աճելու առանձնահատկություններն են և եղանակային պայմանները: Օրինակ, Իսպանիայից Մեծ Բրիտանիա ներմուծվող լոլիկներն ավելի քիչ արտանետումներ ունեն, քան բրիտանական լոլիկները, որոնք պահանջում են ջեռուցվող ջերմոցներ: Լուծումը մեր ուտելու սովորությունները մեր ապրած երկրում աճող մթերքի հետ վերամիավորելն է:
Եվ վերջապես, սուպերմարկետները պետք է ունենան գնահատման համակարգ, որը ցույց է տալիս է յուրաքանչյուր ապրանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Դանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ սուպերմարկետների հետ համագործակցելու է սննդամթերքի վրա ածխածնի արտանետումերի հետևանքը նշող կպչուն պիտակներ տեղադրելու հարցում:
Related Post
Եկե՜ք ամեն օրը դարձնենք
Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավի...
Շարժիչ, որը կարող է փոխել էլեկտրական...
Կասկած չկա, որ էլեկտրականությունը առանցքային է կլիմայի փոփոխության դեմ պայք...
BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...
BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...
Leave us a comment
logged inYou must be to post a comment.