Մենք, մարդ արարածներս, կախված ենք ինքնին բնությունից, եւ եթե Բնությունը հիվանդանա, մեր առողջությունը կարձագանքի նույն կերպ:
Գոյություն ունեն էկոլոգիապես ճիշտ ապրելու մի քանի ուղիներ եւ միջոցներ: Հետեւյալ խորհուրդները կարող են օգտագործվել թե ձեր բիզնեսի համար, թե անհատական շահույթի և թե բնությանշահույթի համար, որն առավել կարևոր է.
Օգտագործել ոչ աղտոտող եւ էներգախնայող էներգիայի աղբյուրներ`արեգակնային, ջրային եւ քամու էներգիա (վերականգնվող էներգիա), ինչպես նաև կենցաղային այն տեխնիկան, որն էներգիա տնտեսող է
Օգտագործել հեծանիվներ այլ տրանսպորտային միջոցների փոխարեն, որոնք ծախսում են հանածո վառելիք`գազ, բենզին և դիզել
Խնայել եւ վերամշակել օգտագործված թուղթը
Կոմպոստացնել օրգանական թափոնները` հողի համար պարարտանյութ պատրաստելու նպատակով
գնել վերամշակված թղթի արտադրանք (զուգարանի թուղթ, խոհանոցի սրբիչներ, անձեռոցիկներ եւ թաշկինակներ), ինչպես նաեւ վերամշակված թղթից գրքեր, ամսագրեր
ընտրել կայուն արտադրված եւ էկոլոգիապես մաքուր արտադրանք (ECO արտադրություն)
օգտագործել կենսակուտակային (բիոկոմուլյացիոն) մաքրման միջոցներ
զարդարել շենքը եւ նրա շրջակայքը շատ կանաչով (ծառեր, բույսեր, խոտ)
Leave us a comment
logged inYou must be to post a comment.