Թիթեռները ստիպված են փոխել կյանքի փուլերը

Թիթեռները նախընտրում են, որ եղանակային պայմանները որ ոչ շոգ , ոչ էլ ցուրտ լինեն, այլ՝ «ճիշտ»: Կլիմայական փոփոխության պատճառով ամռան ցանկացած ժամանակ ջերմաստիճանն ավելի է տաքացել, այսպիսով մարտահրավեր նետելով թիթեռներին գտնել իրենց համար օպտիմալ եղանակային պայմաններ:

The Next Web-ը տեղեկացնում է, որ դրան հասնելու հիմնական եղանակներից մեկը տարվա կտրվածքով իրենց ակտիվության ժամանակը փոխելն է: Դա կոչվում է ֆենոլոգիա: Երբ կենդանին կամ բույսը սկսում է իր գործունեությունը կատարել տարվա ավելի վաղ շրջանում, ասում են, որ այն «առաջ է տանում իր ֆենոլոգիան»:

Այս առաջընթացներն արդեն նկատվել են թիթեռների և ցեցերի մի շարք տեսակների մոտ: Բրիտանիայում, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում գարնանային միջին ջերմաստիճանը բարձրացել է մոտավորապես 0,5 ° C-ով, տեսակները միջին հաշվով առաջ են անցել երեքից յոթ օրով` ավելի զով ջերմաստիճանի հետևելու նպատակով:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր տեսակներն են ի վիճակի հարմարվել կլիմայի փոփոխություններին: Հետևաբար, անհրաժեշտ է ցեցերին ու թիթեռներին պաշտպանել կլիմայական փոփոխությունից ոչ միայն հանուն իրենց: Այս տեսակները նաև կարևոր դեր են խաղում մեր էկոհամակարգերում: Նրանց թրթուրները սպառում են հսկայական քանակությամբ բուսական նյութեր, և իրենց հերթին որս են թռչունների, չղջիկների և այլ փոքր կաթնասուների համար, մինչդեռ ցեցերը նույնիսկ հավանաբար որոշ կարևոր բերք տվող բույսերի զարմանալիորեն լայն տեսականու համար փոշոտողներ են:

Ըստ Butterfly Conservation-ի՝ անցած 40 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում նվազել են թիթեռի տեսակների շուրջ երկու երրորդը: Եթե այս միտումը շարունակվի, ապա կարող է անկանխատեսելի հետևանքներ թողնել էկոհամակարգի այլ տեսակների վրա:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights