Ախթալայի բնակիչների պահանջը տարածքը ծանր մետաղներից և թունավոր նյութերից մաքրելու վերաբերյալ

Էկոլուրը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ախթալա և Շամլուղ քաղաքները գտնվում են «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շամլուղի պղնձի հանքավայրի ազդեցության ներքո: ԷկոԼուրի կազմակերպած «Եղեք իրազեկ և պահանջատեր, պաշտպանեք ձեր շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ Ախթալայի բնակիչները պատմեցին, որ Ախթալայում չկա մի հատված, որ չփայլի, ամբողջ շրջակայքը արծաթագույն է՝ լի մետաղներով:

Բնակիչները առաջարկում և պահանջում են՝

  1. Ախթալան մաքրել ծանր մետաղներից և թունավոր նյութերից:
  2. Բարձրացնել բնակչության իրազեկվածությունը շրջակա միջավայրի աղտոտման, առողջության վրա ազդեցության վերաբերյալ:
  3. Ապահովել բնակչության ներկայացուցիչների մասնակցությունը հանքի գործունեության վերաբերյալ որոշումների կայացմանը:
  4. Ապահովել ՀԿ-բնակչություն համագործակցությունը:
  5. Կոմբինատի կողմից հատկացվող 5 միլիոն դրամից ամսական 250 հազար դրամ հատկացնել խոշորացված համայնքում գտնվող 6 դպրոցներին 1-4 դասարան հաճախող երեխաների սննդակարգում մսամթերք ընդգրկելու համար:


 Իրենց հերթին շամլուղցիներն առաջարկում են՝

  1. Ավելացնել ընկերության կողմից վճարվող հարկերի չափը:
  2. Առողջապահության նախարարության կողմից իրականացնել բնակիչների խորքային բուժզննում և բուժում:
  3. Պարբերաբար ստուգել «Ախթալայի ԼՀԿ»-ի գործունեության համապատասխանությունը բնապահպանական նորմերին:
  4. Վերանայել բնապահպանական վնասների դիմաց տուգանքների չափը:
  5. Գնահատել քանդվող ճանապարհների վիճակը, պարտավորեցնել կոմբինատին վերանորոգել դրանք:

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights