Վազորդները կորակազրկվեն աղբ գցելու համար

BBC News– ը հայտնում է, որ հյուսիսային Ուելսի ամենամեծ մրցավազքի մասնակիցները նախազգուշացվել են, որ նրանք որակազրկվելու են, եթե մրցարշավի ընթացքում աղբ նետեն չնախատեսված վայրում: Մրցավազքի կազմակերպիչների խոսքով՝ միջոցներ են ձեռնարկվել, քանի որ պլաստիկը դառնում էր ահագնացող խնդիր: Կազմակերպիչները դեռ չեն հրապարակել, թե արդյոք մրցավազքից հետո որևէ մեկը որակազրկվել է:

Իրականում Run Wales-ը հետևում է մրցավազքի կազմակերպիչների շրջանում թափ հավաքող նոր միտմանը՝ ուղղված իրադարձություններին շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելուն:

2019-ի ապրիլին Լոնդոնի մարաթոնը մեկ տարի առաջ փողոցներից 47,000 պլաստիկ շշեր մաքրելուց հետո մի քանի միջոցներ ձեռնարկեց՝ աղբը կրճատելու համար: Դրանք են՝ երթուղու որոշ կայաններում կոմպոստացվող բաժակների կիրառումը պլաստիկ շշերի փոխարեն և ամբողջովին կամ մասնակի վերամշակված պլաստիկ շշերի օգտագործումը:

Այս տարվա Cardiff Half Marathon-ը օգտագործել է 100% վերամշակվող պլաստիկ շշեր, տպագիր բոլոր գովազդների համար վերամշակված թուղթ և վերամշակված ցինկից պատրաստված մեդալներ:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Եկե՜ք ամեն օրը դարձնենք

Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավի...

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights