Սևանա լճի էկոհամակարգի խախտումները որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն

2019 թվականի մայիսի 8-ին Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը:

Հանրային դատավարության ժամանակ քննվեց Հայաստանի պատկան մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», և մի շարք այլ ՀՀ օրենքների դրույթների խախտման հետևանքով ստեղծված իրավիճակի համար:

Լճի ծաղկման և ափամերձ տարածքների ճահճացման երևույթները, էնդեմիկ և ներմուծված ձկնապաշարների նվազումը, քաղցրահամ ջրի որակական հատկանիշների վատթարացումը և այլն մատնանշվեցին որպես խախտումների բացասական հետևանքներ:

Բնապահպանական հանրային դատարանը վճռեց Սևանա լճի`որպես ռազմավարական նշանակության էկոհամակարգի նկատմամբ խախտումները ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն: Այդ խախտումները հանգեցրել են էկոհամակարգի ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, որոնց արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս:

Attachments

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.