Պինգվինների կայսր ցեղատեսակը վտանգված է

CNN-ը տեղեկացնում է, որ ըստ նոր զեկույցի՝ մեծությամբ աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող պինգվինների կայսր տեսակի խումբը գրեթե անհետացել է, ինչը մտահոգություն է առաջացնում՝ կապված պինգվինների այս տեսակի վրա կլիմայական փոփոխության ազդեցության հետ:

British Antarctic Survey (BAS)-ի գիտնականները զեկույցում նշում են, որ երբ  2016-ին Անտարկտիկային Ուեդդել ծովի սառույցը փոթորկի հետևանքով ոչնչացավ, հազարավոր կայսր պինգվիններ խորտակվեցին: Դրանից հետո պինգվինների ավելացում գրեթե տեղի չի ունեցել:  Դժբախտաբար, փոթորիկները կրկնվեցին 2017 և 2018 թվականներին՝ պատճառ դառնալով այդ տարածքի գրեթե բոլոր ձագերի մահվան:

Պինգվինների էքսպերտ Ֆիլ Թրաթանը նշել է, որ դժվար է ասել, թե ծովի սառուցների վիճակն ուղղակիորեն կապված է կլիմայական փոփոխությունների հետ, թե՝ ոչ ,բայց մի բան պարզ է. բազմացման այս մասշտաբների ձախողումն աննախադեպ է:

BAS –ի գիտնական Փիթեր Դենը, ով հետազոտության անդամ չէ, հայտնել է, որ առաջին անգամն է, որ ցեղատեսակի նման կտրուկ կորուստ է նկատվում՝ ավելացնելով, որ հավանաբար տաքացումը և մեծ վնաս հասցնող փոթորիկներն են այդ տեղանքում ծովի սառույցների փոփոխության պատճառը:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

Leave us a comment