Պատմական նշանակություն ունեցող համալիրն ավիրվում է
Econews.am-ը տեղեկացնում է, որ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանն ահազանգել է, որ երեկ Դալմայի այգիների տարածքում ավիրվում է կանաչ զանգված՝ 20 տարվա հսկայական ծառեր:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդեցին, որ դա մասնավոր ընկերության տարածք է:
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ կողմից «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել մի շարք կար բնապահպանական ևորագույն խնդիրներ, որոնք կասկածի տակ են դնում ընդհանրապես նշված տարածքների սեփականության իրավունքով ինչ-որ մեկին պատկանելու, ինչպես նաև տարիներ առաջ իրականացված սեփականաշնորհման գործընթացի իրավաչափ լինելը:
Դալմայի այգիները կենսաբազմազանությամբ և հինավուրց պատմամշակութային կոթողներով հարուստ յուրօրինակ համալիր է, դեռ անկախացումից հետո որոշում է կայացվել նշված տարածքները տրամադրել վարձակալությամբ, ոչ թե՝ սեփականության իրավունքով: Ժամկետը լրանալուն պես պայմանագրերը վերակնքվել են, այդ մարդիկ ջրի վարձ են տվել, հողի հարկ են տվել և այլն: Հերթական վերակնքման ժամանակ պարզվել է, որ այդ տարածքն արդեն իսկ սեփականաշնորհված է, այն պարագայում, երբ նրանք պարբերաբար դիմել են քաղաքապետարանին սեփականաշնորհման խնդրանքով, սակայն մերժվել են, քանի որ դա հանդիսանում է պամամշակութային տարածք:
Ներկայումս Դալմայի այգիները զբաղեցնում են 530 հա տարածք, սակայն նախկինում այգին սկիզբ է առել Ծիծեռնակաբերդի բլրից և ձգվել մինչև Զվարթնոցի տաճարը։
Related Post
BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...
BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...
Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...
Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...
Ներկայացվեց ծրագրի զեկույցը
Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...
Leave us a comment
logged inYou must be to post a comment.