Ուտենք տեղականը և պաշպանենք մեր օրգանիզմն ու շրջակա միջավայրը

Եթե ցանկանում եք սնվել առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ապա պետք է ուտել տեղական մթերք, որը համարվում է սեզոնային: Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացնում է տեղական սնունդ ուտելու պատճառներըը:

Դրանցից մեկը տարածությունն է: Երբ տեղական մթերք ենք ուտում, կրճատվում է ավելի շատ ռեսուրսների անհրաժեշտությունը: Տեղական ուտելը նաև լրջորեն օգնում է ձեր տեղական տնտեսությանը:

Երբ տեղական սնունդ ենք ուտում, ուտում եք այնպիսի սնունդ, որը, հավանաբար, ավելի մեծ քանակությամբ սննդանյութեր ունի: Տեղական սնունդն առհասարակ ավելի թարմ է, քանի որ դրանց անհրաժեշտ չէ որևէ տեղ առաքել, և դրանք ավելի քիչ են վնասում շրջակա միջավայրը:

Համաձայն Նոր Ամերիկայի երազանքի կենտրոնի (CNAD) տվյալների՝ տեղական ուտելը նաև ավելի անվտանգ է: Փոքր ֆերմերային տնտեսությունները կարող են աճեցնել ավելի շատ բազմազանություն, ինչը պաշտպանում է կենսաբազմազանությունը և, ի վերջո, սննդի երկարաժամկետ անվտանգությունը: Բացի այդ, փոքր ֆերմերային տնտեսությունները սովորաբար ավելի քիչ թունաքիմիկատներ են կիրառում: Տեղում աճեցված սնունդն ընդհանուր առմամբ պարունակում է ավելի քիչ քիմիական նյութեր, նույնիսկ եթե այն օրգանական չէ: Փոքր ֆերմերային տնտեսություններին և ձեռնարկություններին պետք չէ ժամանակ ներդնել այնպիսի բաների վրա, ինչպիսիք են փաթեթավորման, բեռնափոխադրման խնդիրները և նույնիսկ երկարակեցությունը: Փոխարենը, հիմնական շեշտադրվում է ապրանքի աճը և տարածումը:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.