Ուսանողը սկսել է «Զրո թափոն համայնքներում» ծրագիրը

Հետքը հայտնում է, որ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող Վահան Մարտիրոսյանը Երևանում և մարզերում սկսել է «Զրո թափոն համայնքներում» ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է սեմինար-քննարկումների շարք՝ նվիրված թափոնների կառավարմանը և վերամշակմանը։ Ծրագիրի նպատակն է ոչ ֆորմալ կրթության միջոցով ներգրավել երիտասարդներին և ծանոթացնել թափոնների հավաքման, վերամշակողին հանձնելու ընթացքին։

«Զրո թափոն համայնքներում» ծրագրի շրջանակներում համայնքներին տրամադրվելու են թափոնների տեսակավորման աղբամաններ։ Վահանը ցանկանում է, որ համայնքի երիտասարդները կարողանան որոշակի գիտելիք ստանալուց հետո ինքնակազմակերպվել և արդեն իրենք կարողանան համայնքներում թափոնների հավաքագրման և տեսակավորման աշխատանք անցկացնել։

«Զրո թափոն համայնքներում» ծրագիրը համագործակցում է «Էկո աղբ» ՀԿ-ի հետ, որի ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանի կարծիքով՝ մեծ դեր ունի թափոնների վերամշակման իրազեկումը: Նրա խոսքով՝ Հայաստանում գրեթե ամեն ինչ էլ վերամշակվում՝ պոլիէթիլեն, պլաստիկ, ապակի, թուղթ: Սակայն այլ հարց է ՝ ինչ պայմաններում է վերամշակվում, եթե անգամ չի հավաքագրվում, ապա աղբամանների մեջից են հավաքում թափոնը։ Այս գործում էլ հույժ կարևոր է պետության դերը, որը պետք է շահագրգռի վերամշակողին՝ տրամադրելով որոշակի արտոնություններ։

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Եկե՜ք ամեն օրը դարձնենք

Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավի...

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights