Ոչ թե մեկ, այլ չորս տեսակ  ընձուխտ

Theguardian.com-ը տեղեկացնում է, որ, համաձայն ԴՆԹ ուսումնասիրությունների, բավարար ծագումնաբանական տարբերություններ կան մեկի փոխարեն չորս տարբեր տեսակի ընձուղտներ առաձնացնելու համար: Հետաքրքիր է, որ, ըստ հետազոտողների, տարբերությունն այնքան մեծ է, որքան Գորշ արջի և Սպիտակ արջի միջև: Ամենաակնհայտ տարբերությունը նախշերի ձևի և դրանց տարածվածության աստիճանի, ինչպես նաև եղջյուրների քանակի մեջ է: Նոր ուսումնասիրությունը նաև պարզել է, որ այս չորս տեսակները չեն զուգավորվում  բնության մեջ, այլ խաչասերվում են միայն գերության մեջ:
Ամբողջ Աֆրիկայում ընձուղտների թիվը պակասել է՝  երեք տասնամյակ առաջ 150,000-ից հասնելով մերօրյա 100,000-ի: Թվի կրճատման պատճառ են ապրելու վայրի կորուստը, միմյացից անջատվածությունը, գյուղատնտեսական նպատակների համար աճող հողատարածքները և անօրինական որսորդությունը: Որպես մեկ միասնական տեսակ՝ ընձուղտները կարմիր գրքում նվազագույն մտահոգություն առաջացնող կենդանատեսակների ցանկին են պատկանում: Սակայն իրավիճակը կարող է փոխվել: Այս նոր ուսումնասիրության գլխավոր հեղինակ Դոկտոր Ջուլիան Ֆեննեսսին ասել է, որ եթե չորս տեսակները պաշտոնապես ճանաչվեն, ապա դրանցից երեքը կհայտնվեն Բնության պահպանության միջազգային միութան կարմիր ցուցակի վտանգված տեսակների մեջ, ինչն էլ, հավանաբար, կխթանի ընձուղտների պաշտպանությանն ուղղված ավելի մեծ աշխատանքների իրականացմանը:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.