«Ո՜չ մետաղական հանքարդյունաբերությանը» հանրագիր

Ինչպես հայտնում է Հայկական բնապահպանական ճակատն իր ֆեյսբուքյան էջում, Հայաստանի արդեն 5-րդ համայնքի (Եղեգնաձոր, Արենի, Նոյեմբերյան, Գլաձոր, Ջերմուկ)բնակիչները ստորագրությամբ հանրագիր են ներկայացրել ՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ Համայնքների ավագանիների գումարած արտահերթ նիստերում միաձայն հավանություն է տրվել  հանրագրին:  Բնակիչներն իրենց ավագանուց և համայնքի ղեկավարից խնդրում և պահանջում են․

1 Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի իրենց համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2 Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել  էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար իրենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

www.ecostimule.com

 

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights