Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն   ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Յոհանես Օլյելունդի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպման նպատակն էր քննարկել զարգացման հեռանկարները՝  շրջակա միջավայրի և բնապահպանության ոլորտներում։

 
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը պարոն Օլյելունդին ներկայացրել է մեր երկրում բնապահպանական քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Իրինա Ղափլանյանը Շվեդիայի պատվիրակությանը մասնավորապես ծանոթացրել է  թափոնների նվազեցմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, պատասխանատու հանքաարդյունաբերությանը և բնապահպանական նոր ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված նախագծերի և գործողությունների ընթացքին։

  
Օլյելունդը պատրաստակամություն հայտնեց հայկական կողմին փոխանցել իրենց երկրում արդեն իսկ կիրառված հաջողված փորձը։ Խոսելով կլիմայի փոփոխության հիմնախնդրի մասին, բարձրաստիճան հյուրը շեշտեց երկու երկրների միջը փորձի փոխանակման կարևորությունը։
Իրինա Ղափլանյանը տեղեկացնելով որ մինչև 2023 թվականը Հայաստանը  պատրաստվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ ընդգծելով, որ Հայկական կողմն ուրախ կլինի այս գործընթացում նույնպես ուսումնասիրել նաև շվեդական փորձը։ 

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

Leave us a comment