Նոտր Դամը որպես էկո-տաճար


«Euronews» – ը հաղորդում է, որ այն բանից հետո, երբ աշխարհը սգում էր Փարիզի սիրելի Նոտր Դամի կորուստը, բուռն բանավեճեր են եղել, թե ինչպես կարելի է վերականգնել հնագույն տաճարը: Առաջարկներ են եկել աշխարհի տարբեր ճարտարապետների կողմից:

Փարիզցի մի ճարտարապետական ընկերությունն առաջարկում է Նոտր Դամը վերածել արևային հզորությամբ տանիքով և քաղաքային ֆերմայով ժամանակակից էկո-տաճարի: Հավանաբար, չկա էլ ավելի լավ միջոց հիշատակելու կորուստը, քան հրդեհի մնացորդները շրջակա միջավայրի համար օգտակար բանի վերափոխելը:

Նախագիծը կոչվում է «Պալինենեզիս», որը հունարենից թարգմանաբար նշանակում է «վերածնում»: Այն կներառի պինդ կաղնու շրջանակի և ածխածնային մանրաթելերի շերտերի կառուցում՝ նվազագույնի հասցնելով շինանյութերի քանակը և առավելագույնի հասցնելով լույսի համար տարածությունը, որը կփայլի արևային ապակե տանիքի միջով:

Ածխածին, ջրածին, ազոտ և թթվածին պարունակող տանիքի «ֆոտոգալվանային բյուրեղները» կկլանեն լույսը և վերածեն այն էներգիայի, որոնք պահվում են ջրածնի բջիջներում: Այսպիսով, նոր Նոտր Դամի տաճարն ավելի շատ էներգիա կստեղծի, քան կսպառի:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

«Պահենք Վրաստանը կոկիկ» ուղղերձ վրացական դպրոցի...

CENN– ը տեղեկացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին «Պահենք Վրաստանը կոկիկ»...

thumbnail
hover

ԷկոՍտիմուլը պարգևատրվել է «Հարավային Կովկասի լավագույն...

 2019 թ․ Դեկտեմբերի 7-ին, Corporate Vision Magazine- ը, հայտարարել է 2019 Energy Innovator մրցանակներ...

thumbnail
hover

Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  այսօր Շր...

Leave us a comment