Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդու պղնձաձուլարանի, Թեղուտի և Ամուլսարի հանքերի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակման, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դադարեցման և Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: «Չի կարող որևէ միջազգային գործընկերոջ, ներդրողի շահն ավելի կարևոր լինել քան մեր երկրի, պետության և ժողովրդի շահը»։
Խոսելով Ամուլսարի և Թեղուտի խնդիրների մասին նա մասնավորապես նշեց․ «Մենք ասում ենք՝ մեզ պետք է փաստ և փաստարկ, որ Սևանի, Ջերմուկի և այլ ջրային համակարգի համար վտանգներ այդտեղ չկան: Ասում են՝ չկա, հավատացե՛ք մեր խոսքին, հավատացե՛ք մեր փաստաթղթերին: Իմիջիայլոց, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համատեքստում փաստեր թաքցնելու վերաբերյալ: Հիմա ու՞մ հավատանք․․․
Հիշո՞ւմ եք, Թեղուտում ինչ էր տեղի ունենում, մարդիկ ասում էին՝ մի արեք, մի արեք: Հիմա Թեղուտում ինչ է կատարվում. Թեղուտը կանգնած է և պարզ չէ, թե ինչ կլինի: Այդքան անտառները ոչնչացրեցինք, հանքը բացեցինք, սկսեցինք աշխատել, հիմա խնդիր կա և չգիտենք՝ այդ խնդիրը ոնց ենք լուծելու»:

Այս տնտեսական համակարգը մեզ ոչ մի տեղ չի տանում, մեր տնտեսությունը եղել է հետևյալը. մենք մեր ընդերքը քանդել ենք, վաճառել, ասել ենք՝ արտահանում ենք: Ով ասես այդպես կարտահանի, մենք դա ենք ուզո՞ւմ:

«Մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով: Մենք ուզում ենք կայուն տնտեսական աճի հիմքի վրա դնենք մեր երկիրը և ագրարային երկրից վերածենք բարձր տեխնոլոգիական երկրի, որտեղ աշխատանքը խրախուսվում է», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

thumbnail
hover

Ծալկայի հանրային դպրոցում խմելու ջուրն այլևս...

Հայտնի ճշմարտություն է, որ խմելու ջրի համաշխարհային  պաշարներն  աշխարհ...

thumbnail
hover

Վրաստանի Գուգուլա գյուղը փորձարկում է նոր...

Ըստ CENN-ի, վրացական Գուլգուլա գյուղի Թելավիի քաղաքապետարանը փորձարկել է էներ...

Leave us a comment