Մինչև 2025 թ.-ը Հայաստանում վերականգնվող աղբյուրները հապահովեն էլեկտրաէներգիայի 30 տոկոս

ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը հաղորդում է, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների համագործակցությունն անցնում է գործնական փուլի: էմիրաթական «Մասդար» ընկերության և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև պաշտոնական համաձայնագրի է ստորագրվել ըստ որի` Հայաստանում կմշակվեն 400 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի նախագծեր: Սա ենթադրում է 300-320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ հայկական տնտեսության մեջ:

Արաբական պարբերական Gulf News-ը մեջբերել է Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ալ Ռամահիի խոսքերն այն մասին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում իրենց ղեկավարության ներկայությամբ ստորագրել պայմանագիր՝ վերահաստատելու իրենց նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը:

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտոնական լրատվական գործակալությունը՝ Emirates News Agency-ն, անդրադառնալով համաձայնագրի ստորագրմանը,  նշել է, որ համատեղ նախագծով նախատեսվում է 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայաններ կառուցել Հայաստանի արևմուտքում:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.