Միկրոպլաստիկը վտանգում է մարդկանց առողջությունը
Down To Earth-ը տեղեկացնում է, որ վերջերս պլաստիկը դարձել է բնապահպանական մեծ մարտահրավեր: Պլաստիկի շրջակա միջավայր տարածվելու բնույթը հանգեցրել է նրան, որ այն մուտք է գործել մարդու մարմնին՝ մեծ վնաս հասցնելով առողջությանը:
Ի հակադրություն մակրոպլաստիկի, որը տեսանելի է, միկրոպլաստիկն ու նանոպլաստիկն անտեսանելի են և կարող են մարդու օրգանիզմ մուտք գործել նանոպլաստիկ պարունակող ապրանքներ օգտագործելու միջոցով, ինչպիսիք են սկրաբերը, շրթներկը, թարթիչաներկը, շամպունը և այլն ՝ իրենցից առողջական լուրջ վտանգ ներկայացնելով:
Որոշ ուսումնասիրություններ էլ միկրոպլաստիկ են հայտնաբերել են ծորակի և շշալցված ջրի մեջ: Տեքստիլ արդյունաբերության մեջ նույնպես մարդիկ առանց իմանալու նանոպլաստիկ են շնչում:
Գիտնականների կարծիքով, պլաստիկի մասնիկները կարող են հասնել մեր ստամոքս, և կախված դրանց չափից, կամ դուրս գան, կամ մնան ստամոքսում և աղիքներում թակարդված, կամ էլ արյան մեջ ազատորեն շարժվեն՝ հետևաբար հասնելով տարբեր օրգանների և հյուսվածքների:
Նոր ուսումնասիրության մեջ, Վելորի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Նաթարաջան Չանդրասեկարանն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են նանոպլաստիկի փոխազդեցությունը արյան սպիտակուցների և բջիջների հետ՝ ցույց տալով դրանց վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա: Խումբը ցույց է տվել, որ նանոպլաստիկը կուտակվում է արյան մեջ՝ խանգարելով արյան հոսքը դեպի օգանիզմ և դարձնելով արյան սպիտակուցները ոչ ֆունկցիոնալ:
Պլաստիկի քաղցկեղ առաջացնող հատկություններից բացի, այն բացասական ազդեցություն ունի նաև նյարդային համակարգի, հորմոնների և իմունային համակարգի վրա:
Related Post
Եկե՜ք ամեն օրը դարձնենք
Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավի...
Շարժիչ, որը կարող է փոխել էլեկտրական...
Կասկած չկա, որ էլեկտրականությունը առանցքային է կլիմայի փոփոխության դեմ պայք...
BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...
BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...
Leave us a comment
logged inYou must be to post a comment.