Մեր հագուստը՝ որպես պլաստիկ աղտոտվածության թաքնված աղբյուր

Ըստ NBC News-ի՝ լողափերին հանդիպող պլաստիկ շշերը, ձողիկները կամ մթերային պայուսակները պլաստիկ աղտոտվածության տեսանելի հատվածն են միայն: Գիտնականները պնդում են, որ աղտոտվածության մեկ այլ աղբյուրը, որը շատ ավելի դժվար է մաքրել, թաքնված է մեր հագուստերում:

Հագուստների մեծ մասը պարունակում է սինթետիկ գործվածքներ, ինչպիսիք են պոլիեսթերը կամ նեյլոնը, որոնք հիմնականում կազմված են բարակ պլաստմասե մանրաթելից: Այս գործվածքները լայն տարածում են գտել իրենց դիմացկունության և ցածր գնի շնորհիվ:

Միկրոֆիբեր աղտոտվածությունը հիմանականում առաջանում է մեր հագուտը լվանալու արդյունքում: 2016 թ.-ին Միացյալ Թագավորության Փլիմաթ համալսարանի հետազոտողները հաշվարկել են, որ լվացքի մեկ ամբողջական շրջանից կարող է առաջանալ մինչև 700,000 միկրոֆիբեր:

Պլաստիկի այս գրեթե անտեսանելի պատառիկները բնապահպանական լուրջ մարտահրավեր են նետում: Հագուստից դուրս գալուց հետո միկրոֆիբրն իր ուղին ավարտում է օվկիանոսում, որտեղ դրանք կարող են կուլ տալ ծովի բնակիչները, որոնց մարդիկ հետագայում ուտում են: Ի տարբերություն շատ պլաստիկ իրերի, որոնք տեսանելի են և հեշտությամբ կարելի է հեռացնել օվկիանոսից, այս փոքրիկ մասնիկների տարածումը շատ ավելի բարդ է կառավարել:

2014 թ.-ին Պատագոնիան աշխատել է Կալիֆորնիայի համալսարանի հետ՝ հետազոտելու միկրոֆիբերի առաջացրած աղտոտվածության մասշտաբները: Նրանք հայտնաբերել են, որ հագուստ լվանալիս միջինը 1.17գ միկրոֆիբեր է դուրս գալիս:

Որպես լուծում Պատագոնիան առաջարկում է այնպիսի ապրանքների կիրառում, որոնք լվացքի մեքենաներում կհավաքեն սինթետիկ գործվածքների մնացորդները: Guppyfriend-ը լվացքի բազմանգամյա օգտագործման պայուսակ է՝ արտադրված Stop! Micro Waste-ի կողմից: Սինթետիկ հագուստը  Guppyfriend-ում տեղավորելուց հետո այն հարկավոր է գցել լվացքի մեքենայի մեջ, որտեղ էլ պայուսակը հավաքում է արտազատված միկրոֆիբերը: Այն արժե ընդամենը 30 դոլար:

Բացի այդ, Պատագոնիան նաև աշխատում է այնպիսի գործվածքներ արտադրելու վրա, որոնք կորցնում են ավելի քիչ միկրոֆիբրեր: Սակայն գործընթացը դեռևս անարդյունք է:

www.ecostimule.com

Attachments

Related Post

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

Leave us a comment