Համազգեստներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ իրենց  աշխատակիցներն այսուհետ համազգեստ են կրելու:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել անտառտնտեսությունների աշխատակիցների համազգեստների բաշխումը։


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշել է, որ անտառի աշխատակիցը պետք է ունենա անհրաժեշտ պարագաներ և տեխնիկական միջոցներ, որպեսզի կարողանա ապահովել և արդյունավետ իրականացնել անտառների պահպանումն ու ընդարձակումը և էկոհամակարգերի զարգացումը։
ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի պետական բյուջեից 37 միլիոն դրամ է հատկացվել համազգեստների և կոշիկների ձեռք բերման համար։
Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանն ընդգծել է, որ համազգեստը ոչ միայն ինչ-որ չափով լուծելու է աշխատակիցների սոցիալական խնդիրը, այլև կարևորելու է անտառի աշխատակցի դերը։

Շրջակա միջավայրի նախարարության հետ իրականացվող՝ ՄԱԶԾ-ի «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերին փոխանցվել է մեկական ամենագնաց ավտոմեքենա, որոնք կկահավորվեն համապատասխան սարքավորումներով և կօգտագործվեն հրդեհաշիջման նպատակով:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  այսօր Շր...

thumbnail
hover

Լքված ձկնորսական ցանցերը վտանգում են ծովային...

BBC-ն տեղեկացնում է, որ, ըստ Greenpeace-ի զեկույցի, ձկնորսական պարագաները, որոնց թող...

thumbnail
hover

Ալեն Սիմոնյանը եղևնիների հատումների մասին

Info.com-ը հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում ...

Թողնել մեկնաբանություն