Կլիմայական փոփոխության վերաբերյալ ExxonMobil- ի ապատեղեկատվական արշավը

Los Angeles Times-ը հայտնում է, որ ամերիկյան նավթագազային կորպորացիա ExxonMobil-ը մեղադրվում է Նյու Յորք նահանգի կողմից կլիմայի փոփոխության վերաբերյալ ներդրողներին մոլորեցնելու համար: Հետազոտողների մի խումբ զեկույց է թողարկել ըստ որի՝ ընկերությունը և հանածո վառելիքի ավելի լայնածավալ արդյունաբերությունները տասնամյակներ շարունակ խաբեության արշավ են իրականացրել և հաջողել ամերիկյան հանրությանը շփոթելու հարցում: Զեկույցը, որը հրապարակվել է Հարվարդի, Ջորջ Մեյսոնի և Բրիստոլի համալսարանների գիտնականների կողմից, զուգահեռներ է անցկացնում ծխախոտային ընկերությունների և նավթարդյունաբերության ձեռնարկությունների՝ իրենց արտադրանքի վերաբերյալ հանրությանը մոլորության մեջ գցելու արշավների միջև՝ նպատակ ունենալով ետ պահել կառավարության այն քաղաքականությունն ու կանոնակարգերը, որոնք կարող են կրճատել  իրենց շահույթը:

Հարվարդի գիտության պատմության բաժնի գիտաշխատող Ջեֆրի Սուպանը նշել է, որ 60 տարի շարունակ հանածո վառելիքի արդյունաբերությունն իմացել է իրենց արտադրանքի գլոբալ տաքացման հնարավոր վտանգների մասին: Բայց հանրությանը նախազգուշացնելու փոխարեն, նրանք զանգվածային ժխտման արշավ էին ծրագրել՝ իրենց շահույթը պաշտպանելու համար:

Հոդվածի հեղինակնեի կողմից առանձնացված ռազմավարություններն ընդգրկում են կեղծ փորձագետների կիրառումը, դավադրության տեսությունների խթանումը և փաստերի ընտրովի ներկայացումը:

Ի պատասխան՝ ընկերության խոսնակը նշել է, որ Նյու Յորքի և Մասաչուսեթսի դատավարությունները քաղաքական դրդապատճառներով են առաջնորդվում:

www.ecostimule.com

Attachments

Related Post

thumbnail
hover

Environmental Demages before, during and after...

Environmental damage before conflicts According to Conflict and Environment Observatory (CEOBS), the environmental impact of wars begins lon...

thumbnail
hover

Final Report on Waste Governance in...

As we all know, landfills are a serious, ongoing environmental problem that has accumulated over the centuries, causing pollution, and the t...

thumbnail
hover

“Waves” of light in the sea...

Epidemic, pandemic, coronavirus ․․․ These are, perhaps, the most frequently heard and applied terms in the last five months regardless...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.