Կլիմայական փոփոխության հետևանքները մեր առողջության վրա

Eos.org-ը հայտնում է, որ վերջերս փորձագետները Միացյալ Նահանգներին նախազգուշացում են տվել ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ, այլապես՝ ցածր արտադրողականությունն ու հիվանդ սերունդները հետագայում նորմա են դառնալու:

Համաձայն 34 գիտական հաստատությունների և ՄԱԿ-ի գործակալությունների միջդիսցիպլինար խմբի վերջին զեկույցի, որը կոչվում է Lancet Countdown՝ ջերմությունն ու աղտոտումը ամենավտանգավոր սպառնալիքներն են: Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը կլինի առողջությանը սպառնացնացող ռիսկերը նվազեցնելու միակ միջոցը:

Ահա զեկուցում նշված կետերից 4 հիմնականները՝

  1. Աշխատուժի արտադրողականությունը նվազում է ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Այրող ջերմաստիճանն այժմ սահմանափակում է գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում աշխանելու ժամերի քանակը: Միայն անցյալ տարի Միացյալ Նահանգները ծայրահեղ շոգի պատճառով կորցրել է 64,7 միլիոն պոտենցիալ աշխատանքային ժամ:
  2. Ծերերն ավելի ու ավելի են վտանգվում ջերմային ալիքներից: Մինչև 2030 թվականը բեյբիբումերների սերնդի բոլոր ներկայացուցիչները 65 տարեկանից բարձր կլինեն: Ավելի մեծ վտանգ կա, որ այս ծերացող բնակչությունն կհիվանդանա կամ բարձր ջերմաստիճանից կմահանա, քանի որ նրանք կարող են շոգից ապաստան փնտրելու ունակություն չունենալ, կամ առողջական խնդիրներ ունենալ, որոնք կարող են սրվել շոգի պատճառով:
  3. Ածուխից և յուղից այրվող փափուկ և փոքր մասնիկները մարդասպան են: Այրվող հանածո վառելիքից օդի աղտոտումը ամեն տարի Միացյալ Նահանգներում հազարավոր վաղաժամ մահերի պատճառ է հանդիսանում: Այրվող հանածո վառելիքը արձակում է  փոքր մասնիկներ, որոնք կարող են հանգեցնել մի շարք առողջական խնդիրների, ներառյալ ասթմա և ծնելիության բարդություններ:
  4. Երեխաները կլիմայական փոփոխության հետևանքով առաջացած առողջական խնդրիների կբախվեն: Այսօր ծնված երեխաները ավելի շատ բացասական ազդեցություն կկրեն իրենց առողջության վրա, քան նախորդ սերունդների երեխաները, իսկ գունավոր մաշկ ունեղոցները կտուժեն առավելագույնը:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.