
Կակտուսի հյութից պատրաստված կենսաքայքայիչ պլաստիկ
Մեքսիկացի Սանդրա Պասկո Օրտիզը հայտնաբերել է մի մեթոդ, որը կակտուսի տերևները վերածում է պլաստիկի նման հասկություններ ունեցող մի նյութի: Նա ցանկանում է փոխարինել պլաստիկ դանակ – պատառաքաղները, պլաստիկ տոպրակները և այլ մեկանգամյա օգտագործման իրերը: Սակայն ինչպե ՞ ս է նա անում դա:
- Կտրել կակտուսի տերևները:
- Կեղևազրկել դրանք:
- Պատրաստել կակտուսի հյութ:
- Թողել այն սառնարանում:
- Ավելացնել ոչ թունավոր բանաձևը:
- Լամինացրել և չորացրել այն:
Արդյունքում ստացվում է մի արտադրանք, որը թունավոր չէ, ու այն կարող են ուտել և մարդիկ, և կենդանիները: Ցամաքում մոտ մեկ ամիս է հարկավոր կենսաքայքայվելու համար, իսկ ջրում՝ ընդամեը մի քանի օր:
Հնարավոր է ստանալ տարբեր գույներ, ձևեր և հաստություններ: Այն կարող է լինել շատ հարթ, շատ ճկուն կամ ավելի կոշտ:
Տվյալ պահին ողջ գործընթացը կատարելու համար հարկավոր է մոտ 10 օր, սակայն ըստ Սանդրայի՝ արդյունաբերական գործընթացները կարագացնեն ընթացքը: Ամբողջ համակարգն օգտագործում է ամբողջովին վերականգնվող ռեսուրսներ:
Կենսաքայքայիչ պլաստիկը ստեղծվում է նոպալ տեսակի կակտուսից: Սակայն Մեքսիկայում կա մոտավորապես 300 տեսակի կակտուս, և Սանդրան փորձարկումեր է կատարում՝ պլաստիկի պատրաստման լավագույն տեսակը գտնելու համար:
Related Post
Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Շր...
Լքված ձկնորսական ցանցերը վտանգում են ծովային...
BBC-ն տեղեկացնում է, որ, ըստ Greenpeace-ի զեկույցի, ձկնորսական պարագաները, որոնց թող...
Ալեն Սիմոնյանը եղևնիների հատումների մասին
Info.com-ը հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում ...
Թողնել մեկնաբանություն