Լքված ձկնորսական ցանցերը վտանգում են ծովային կյանքը

BBC-ն տեղեկացնում է, որ, ըստ Greenpeace-ի զեկույցի, ձկնորսական պարագաները, որոնց թողել են ծովում, աշխարհի օվկիանոսների և ծովերի որոշ մասերում պլաստիկ աղտոտման մեծ մասն են կազմում:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ամեն տարի առևտրային ձկնորսության մեջ օգտագործված ավելի քան 640,000 տոննա ցանցեր, պարաններ, ամաններ և թակարդներ  են թափվում ծով: Պլաստիկը կարող է ծովախեցգետինների, դելֆինների և փոկերի նման ծովային մեծ կենդանիներ ծուղակել, երբեմն  նրանց ցավոտ մահվան պատճառ դառնալով:

Greenpeace նավի ՝ Arctic Sunrise-ի հետ եռամսյա արշավախմբի հետազոտողները հետազոտել են Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքից գրեթե 1000 մղոն հեռավորության վրա գտնվող ստորջրյա լեռան Վեմա լեռը: Բազմաթիվ ցանցեր և պարաններ են գտնվել 4600 մետր լեռան մի կողմում: Դրա գագաթը ջրի մակերեսից 26 մետր ցածր է: Հետազոտողներն ասում են, որ սարքավորումները հնարավոր է այնտեղ  մեկ տարուց ավել լինեն:

Գրինփիսն ասում է, որ խնդիրը լուծելու համար շտապ գործողություններ են անհրաժեշտ:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights