
Իսկ դուք ութոտնուկ կուտեի՞ք
Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի` գիտնականների կարծիքով, ութոտնուկները բուծելը ոչ միայն դեմ է էթիկայի կանոններին, այլև խիստ վնասակար է շրջակա միջավայրի համար:
Ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների՝ ութոտնուկները օվկիանոսի ամենաբարդ և խելացի կենդանիներից մեկն են: Նրանք կարող են ճանաչել մարդկանց անհատական դեմքերը, լուծել խնդիրներ (և հիշել պատասխանները ամիսներ շարունակ), և կան որոշ ապացույցներ, որ նրանք զգում են ցավ և տառապանք:
Ութոտնուկ պահելու և աճեցնելու համար անհրաժեշտ կերակրման քանակը երեք անգամ ավելի մեծ է կենդանու քաշից, և, հաշվի առնելով, որ ութոտնուկները մսակեր են և ապրում են ձկնամթերքով և սպիտակուցներով, դրանց աճեցնելը վտանգում է հետագա ճնշում գործադրել արդեն իսկ շահագործվող ծովային էկոհամակարգի վրա:
Նույնիսկ աճող պահանջարկի պայմաններում, ութոտնուկի բուծելը դեռևս իր սկսնակ փուլում է: Հետազոտողները և բուծողները դեռևս չեն պարզել իրենց սկզբնական շրջանում ութոտնուկները կենդանի պահելու հուսալի եղանակները, իսկ գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունները հնարավոր է դժվարանան այդպիսի խելացի կենդանու պահել:
Related Post
Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Շր...
Լքված ձկնորսական ցանցերը վտանգում են ծովային...
BBC-ն տեղեկացնում է, որ, ըստ Greenpeace-ի զեկույցի, ձկնորսական պարագաները, որոնց թող...
Ալեն Սիմոնյանը եղևնիների հատումների մասին
Info.com-ը հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում ...
Թողնել մեկնաբանություն