Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային  գազերի արտանետումների կրճատման ուղիների առաջարկություններ ՀՀ կառավարությանը

globalwarmingsol.

Ինչպես տեղեկացնում է «Էկոլուր» ՀԿ-ն, «Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային  գազերի արտանետումների կրճատման ուղիների» թեմայով «Էկոլուր» մամուլի ակումբում քննարկում անցկացրեցին կլոր սեղանի մասնակիցները և հանդես եկան խնդրին առնչվող տարբեր ելույթներով և առաջարկներով:

 Իր ելույթում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը մասնավորապես ասաց. «Անկախ նրանից, կլիմայի փոփոխության հետ խնդիրները կլինեն, թե` ոչ, Հայաստանի համար ազգային մակարդակով ամենակարևոր զարգացման ուղին էներգախնայողությունն է»: «էներգետիկայի բնագավառում էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխում է այնպիսի էներգակիրների օգտագործումը, ներկրումը, արտադրումը, որոնք չեն արտանետում մթնոլորտ ջերմոցային գազեր» նշեց  Դանիել Ստեպանյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը կարևոր համարեց մաքուր տեխնոլոգիաների կիրառումը:

Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանն ընդգծեց, որ հարկավոր է ստեղծել նորարարական բիզնես-գաղափարներ: 

Իսկ UNIDO-ի «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը ներկայացրեց էներգետիկայի ոլորտին ուղղված նորարարություններին աջակցելու փորձը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ ստեղծվել է Միջգերատեսչական հանձնաժողով, որը այժմ իրականացնում է ծրագրեր: Դրանց համար ընտրվել է 11 ուղղություն, որոնցից մեկը վերականգնվող էներգետիկայի զարգացումն է և էներգախնայողությունը: 

«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը անդրադարձավ սակագների հարցին` նշելով, որ չնայած Ռուսաստանը էժանացնում է Հայաստան ներկրվող գազի սակագինը, կարծես թե սպառողների վրա դա չի անդրադառնալու:

Ամփոփելով քննարկման արդյունքները  ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ասաց. «Երրորդ ազգային զեկույցում գնահատվել է էներգետիկ ոլորտից ջերմոցային գազերի արտանետումները ներկայումս և ապագա միտումները հաշվի առնելով էներգետիկ ոլորտի ռազմավարական ուղղությունները: Գնահատվել են նաև տնտեսության խոցելի ոլորտները, այդ թվում նաև ջրային ռեսուրների խոցելիությունը: Այդ առումով անհրաժեշտ է դառնում էներգետիկ ռազմավարության մեջ նաև գնահատել հիդրոէներգետիկայի խոցելիությունը: Բացի դրանից անհրաժեշտ է նաև գնահատել ատոմակայանի համար ջրի մատչելիությունը և  ՋԷԿ-երի էներգաարդյունա­վետության վրա ջերմաստիճանի բարձրացման ազդեցությունը: Եվս մեկ խնդիր, որը շատ ցավոտ է՝ գազի կորուստները: Նա ավելի մանրամասն ներկայացրեց խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:

Քննարկման արդյունքում ՀՀ կառավարությանն ուղղվեցին կլոր սեղանի առաջարկությունները:

www.ecostimule.com

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.