Էկոտուրիզմը ճանապարհորդության մի տեսակ է, որն իրենից ներկայացնում է այցելություն հիմնական տեսարժան վայրեր` բնության գոտիներ, որտեղ բուսական և կենդանական աշխարհն է և մշակութային ժառանգությունը: Էկոտուրիզմի բազմաթիվ տերմիններ գոյություն ունեն. բնության զբոսաշրջություն, կանաչ զբոսաշրջություն, բիո-զբոսաշրջություն և այլն: Էկոտուրիզմը աչքի է ընկնում նրանով, որ շեշտը դնում է պահպանման, կրթության, զբոսաշրջիկի պատասխանատվության և ակտիվ խմբակային մասնակցության վրա:
Նմանատիպ զբոսաշրջության հիմնական նպատակն է պահպանել վայրի բնությունը և ծանոթանալ շրջակա միջավայրին, որքան հնարավոր է շատ: Այն ստեղծված է աջակցելու շրջակա միջավայրի պահպանմանը, նվազագույնի հասցնելու ազդեցությունը, ստեղծելու բնապահպանական և մշակութային գիտակցություն և հարգանք շրջակա միջավայրի հանդեպ: Էկոտուրիզմը ունի նաև նպատակ դաստիարակելու ճանապարհորդին, ապահովելու ֆինանսական միջոցներ էկոլոգիական պաշտպանության համար, որը կնպաստի տվյալ երկրի տնտեսական զարգացմանը:
Էկոտուրիզմի խելամիտ ծրագրերը ներառում են այնպիսի գործողություններ, որոնք նվազագույնի են հասցնում առհասարակ տուրիզմի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրին` գնահատելով վերջինիս գործոնը: Էկոտուրիզմի ամենակարևոր և անբաժան մասը վերամշակման խթանումն է, ինչպես նաև` էներգաարդյունավետությունը, ջրի պահպանումը:
Էկոտուրիզմի զարգացման ամենակարևոր մասնագիտական գործիքը բնական ռեսուրսների կառավարումն է: Ողջ աշխարհում կան մի քանի վայրեր, որտեղ առկա են մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ: Կառավարման պատշաճ ծրագրեր պետք է ներդրվեն, որպեսզի այդ ռեսուրսները մնան անձեռնմխելի: Մի քանի կազմակերպություններ, ՀԿ-ներ, գիտնականներ աշխատում են այս ուղղությամբ:
Էկոտուրիզմը կարող է ապահովել ազգային պարկերի եւ այլ բնական տարածքների պաշտպանությունը: Ավելին, էկոտուրիզմը կարող է բարձրացնել զբոսաշրջիկների շրջանում կրթության և ակտիվության մակարդակը, դարձնելով նրանց շրջակա միջավայրի պաշտպանության ավելի խանդավառ և ազդեցիկ գործակալներ:
Leave us a comment
logged inYou must be to post a comment.