
Եկե՜ք ամեն օրը դարձնենք <<Երկիր մոլորակի օր>>

Ապրիլի 22-ը մեր մոլորակին նվիրված միջազգային օր է: Այն ուշադրության է հրավիրում շրջակա միջավայրի վրա և խրախուսում է կանաչ ապագա։ Ամեն տարի այս օրը ավելի քան 190 երկրներում մոտ 1 միլիարդ անհատներ քայլեր են ձեռնարկում կլիմայական ճգնաժամի մասին իրազեկությունը բարձրացնելու և շրջակա միջավայրը պաշտպանելու համար։
Երկրի օրվա բոլոր գործողությունները նպատակ ունեն բարձրացնել բնապահպանական գրագիտությունը և համախմբել մարդկանց՝ լուծելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են անտառահատումը, կենսաբազմազանության կորուստը, թափոնների կառավարումը և այլն։
Այս տարի Հայաստանում տեղի ունեցավ Cleen & Green Fest-ը, որի ընթացքում Երևանից հավաքվեց ավելի քան 1տոննա աղբ ։

Փառատոնին մասնակցում էին նաև անհատներ և ընկերություններ, որոնք շատ տարբեր եղանակներով զբաղվում են թափոնների կառավարմամբ ։ Եվ իհարկե մենք նույնպես մասնակցում էինք այս փառատոնին։ EcoStimule ընկերությունը ցույց տվեց և սովորեցրեց վերամշակման վարպետության դաս դեկուպաժ տեխնիկայով և թե ինչպես կարող ենք թափոններին երկրորդ կյանք տալ։ Օրինակ՝ պատրաստեցինք ապակյա տարաններից հետաքրքիր զարդարանք տան համար։ Եթե դուք էլ եք ուզում մասնակցել վերամշակման վարպետության դասերին, ապա շտապեք !
Տեղերը և ժամկետը սահմանափակ են։
Միացիր մեր կանաչ լսարանին !
Related Post
Շարժիչ, որը կարող է փոխել էլեկտրական...
Կասկած չկա, որ էլեկտրականությունը առանցքային է կլիմայի փոփոխության դեմ պայք...
BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...
BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...
Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...
Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...
Leave us a comment
logged inYou must be to post a comment.