Դոնանան վտանգված է

donana

The Guardian” լրատվականը հայտնում է, որ Դոնանա ջրատարածքը՝ 2000 տեսակի վայրի կենդանատեսակների բնակատեղին, հավանաբար կհայտնվի վտանգի տակ գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այն կորցրել է բնական ջրամատակարարման 80%-ը ինտենսիվ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության արդյունքում ջրի աղտոտման պատճառով: Այժմ Իսպանիան երկու ճանապարհ ունի. կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին զեկույց ներկայացնել ՝ Դոնանան հայտարարելով արտադրական գործունեութjան սահմաններից դուրս տարածք, կամ դառնալ Եվրոպական միության առաջին երկիրը «վտանգի տակ գտնվող» դասակարգմամբ ազգային պարկով:
Վայրի բնության համաշխարհային հիմադրամի խոսնակ Եվա Էրնանդեսն ասել է, որ Դոնանայի կենսաբազմազանությունը վերջին 40 տարիներին կրճատվել է: Ըստ նրա, քայլեր ձեռնարկվում են, սակայն որոշակի ճնշում կա մասնավոր և պետական ընկերությունների կողմից:
Ավելի վաղ Իսպանիան Դոնանայի տարածքը հայտարարել է «գազի պահեստավորման ռազմավարական տարածք» և Gas Natural Fenosa ընկերությանը լիազորել պարկի մոտակայքում հետազոտական և պահեստային աշխատանքներ կատարել: Սակայն բնապահպանների համար ամենամտահոգիչը Սևիլիյայի նավահանգստի իշխանության 2018 թվականի ծրագիրն է: Նրանք ցանակում են խորացնել տեղի Գուադալքիվիր գետը, ինչը թույլ կտա բեռնատար և մարդատար(տուրիստական) նավերին մուտք գործել գետը:
Էրնանդեսը հույս է հայտնել, որ Իսպանիայի կառավարությունը վերջապես կարձագանքի միջազգային հանրությանը, որը շարունակ ասում է՝որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, ամբողջ աշխարհի առաջ Իսպանիան է կրում Դոնանա գետը պաշտպանելու պատասխանատվությունը:

www.ecostimule.com

Attachments

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights