Գերմանացիներն արդյո՞ք կհանդուրժեին

Հայնրիխ Բյոլ հիմնադրամը հաղորդում է, որ վերջիններս օրեր առաջ Բեռլինում հանդիպում էին կազմակերպել հայաստանյան քաղաքական գործիչների և ակտիվիստների հետ: Բնապահպանության և ընդերքի տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Արծվանիկի պոչամբարի մասին պատմող տեսանյութ է ցուցադրել և գերմանացիներին խնդրել է պատասխանել՝ գերմանացիներն իրենց երկրում դա կհանդուրժեի՞ն։

Քաջարանի հանքավայրը շահագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, որի 60 տոկոսը պատականում է գերմանական «Քրոնիմետ մայնինգ» հանքարդյունաբերական ընկերությանը։

Արթուր Գրիգորյան բացատրել է, որ դա մետաղական հանքավայր է, որտեղ արդյունահանում են պղինձ և մոլիբդեն։ Շատ վտանգավոր և թունավոր նյութեր են լցվում պոչամբար՝ առաջնորդնվելով եվրոպական ստանդարտներով։ Գրիգորյանը հարց է բարձրացրել՝ որքանով է իրենց գնահատմամբ այդ գործունեությունը եվրոպական կամ գերմանական ստանդարտներին համապատասխան:

Ըստ Գրիգորյանի՝ գործող իշխանությունը պետք է հիմնավորի, որ այս գործունեությունը համապատասխանում է գերմանական չափանիշներին: Սակայն, քանի որ կառավարությունը չի պատարաստվում որևէ քայլ ձեռնարկել, նա խնդրում է, որպես Գերմանիայի քաղաքացիներ, փորձել իրենց կառավարությանը ստիպել, որ խելքի բերեն իրենց ընկերությանը, որ չի կարելի այդպես վարվել շրջակա միջավայրի հետ:

Հանդիպման ամբողջական տեսագրությունը, Արթուր Գրիգորյանի խոսքը՝ 46-րդ րոպեից սկսած։

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

thumbnail
hover

Լույսի «ալիքներ» կորոնավիրուսի ծովում

Համաճարակ, պանդեմիա, կորոնավիրուս, համավարակ․․․ սրանք թերևս այն արտահայտո...

Leave us a comment