Բնապահպանական հանրային դատարանի վճիռը Դալմայի այգիների ոչնչացման գործով

Դալմայի այգիների ոչնչացման գործով Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և Երևանի քաղաքապետին

ԻՆչպես տեղեկացնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ -ն, «Երևանի Դալմայի այգիների շարունակական զավթման վերաբերյալ» Բնապահպանական հանրային դատարանի վճիռն ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Գործը քննվել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի և «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախաձեռնությամբ` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աջակցությամբ:

Բնապահպանական հանրային դատարանը` Նազելի Վարդանյան (էկոլոգ-իրավաբան), Ինգա Զարաֆյան («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ), Հրանուշ Խառատյան (հրապարակախոս, ազգագրագետ), Թեհմինե Ենոքյան (լրագրող) կազմով, վճռեց.

Դալմայի այգիների առնչությամբ թույլ տրված օրինախախտումները, որոնք խաթարել են Երևանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի և պատմամշակութային օբյեկտների ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, խախտել են Երևանի բնակիչների էկոլոգիական, ինչպես նաև Դալմայի այգիների հողօգտագործողների իրավունքները, ինչի արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական, մշակութային և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել ՀՀ կառավարությանը, ՀՀ արդարադատության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետարանին:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

thumbnail
hover

Պարադոքսալ զարգացումներով ոլորտ

Հանքարդյունաբերությունն արտադրական ոլորտի այն ճյուղն է, որը  զբաղվում է Ե...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.