«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Արևիկ» ազգային պարկում նախատեսում է տնկել 4.26 հեկտար անտառ

ԻՆչպես տեղեկացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պատվերով «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի տարածքում նախատեսվում է տնկել 4.26 հեկտար անտառ: Անտառը պետք է տնկվի Բողաքար գետի ափին հարող տարածքում: Անտառապատման աշխատանքների կատարողը «Կանաչ Դիզայն» ՍՊԸ-ն է: Այսպիսով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը պետք է փոխհատուցի «Իրան-Հայաստան 400կՎ 3-րդ էլեկտրահաղորդման օդային գիծ և համապատասխան ենթակայան» կառուցման ծրագրի շրջանակներում անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասը:

Սյունիքի մարզի Մեղրի-Նորավան հատվածում՝ 101600քմ տարածքում, ոչնչացվելու է անտառային տարածք. հատվելու է 16110 հատ ծառ, մինչև 4սմ և մատղաշ ու բնական վերաճ՝ 17500 հատ: Ծրագրի նպատակն է ավելացնել Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի միջին տարեկան ծավալը:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի համաձայն՝ անտառապաման համար կպահանջվի 12780 տնկանյութ, որից 6390-ը՝ կաղնի, 3195-ը՝ հացենի և թխկի, 3195-ը՝ տանձենի և խնձորենի:

Անտառապատման աշխատանքների իրականացման պարտադիր պայմաններն են.

Related Post

thumbnail
hover

BMW-ն ներդրումներ է կատարում էլեկտրական ավտոմեքենաների...

BMW i Ventures-ը՝ ավտոմոբիլային հատվածում նորարարական և բարձր արդյունավետությամբ ...

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Verified by MonsterInsights