Արևային կայանները՝ որպես Հայաստանում ամենաարդյունավետ էներգիայի աղբյուր

Էկոլուրը հայտնում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվության ներկայացման ժամանակ նշել է, որ  ս.թ. դեկտեմբերի 16-ին կամփոփվի Գեղարքունիքի մարզի «Մասրիկ 1» 55 մեգավատ հզորությամբ կայանի Ֆինանսական փաստաթուղթը: Շահած ընկերությունը երկու տարվա ընթացքում կկառուցի այն: Իսկ մինչև 2024 թ-ը Հայաստանում կկառուցվեն 300-400 մեգավատ հզորությամբ արևային կայաններ, ինչը նշանակում է, որ ևս 10 տոկոսով կհրաժարվենք ներմուծվող էներգակիրներից:

Բացի այդ կկառուցվի 5 կայան՝ ընդհանուր առմամբ 120 մեգավատ հզորությամբ:  

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Նա նշել է, որ Հայաստանի համար ամենաարդյունավետն ու քիչ ծախսատարը հենց վերականգնվող էներգիան է:

www.ecostimule.com

Related Post

thumbnail
hover

Շրջակա միջավայրի ահռելի վնասները պատերազմից առաջ,...

Հակամարտություններից առաջ Համաձայն հակամարտությունների և շրջակա միջավայրի...

thumbnail
hover

Ներկայացվեց ծրագրի զեկույցը

Ինչպես հայտնի է, աղբակույտը ամբողջ աշխարհում լրջագույն և շարունակական բնապա...

thumbnail
hover

Խաղաղօվկիանոսյան մեծ բիծ

Չարլզ Մուր․․․ նա առաջիններից էր, ով 20-րդ դարի 90-ականներին սկսեց բարձրաձայնե...

Leave us a comment

logged inYou must be to post a comment.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.