Արևային էներգիան՝ որպես Հայաստանի էներգետիկայի ապագա


News.am-ը տեղեկացնում է, որ «Պրոֆ պանել» ընկերությունն իր SolarOn ապրանքանշանով հանդես է եկել ՀՀ սահմանադրոիթյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ փորձելով ցույց տալ արևի կարևորությունը մեր կյանքում:

«Պրոֆպանել» ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը նշել է, որ իրենք ունեն նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս արևից էլեկտրականություն ստանալ: Նրա խոսքով ՝ SolarOn-ը մաքուր արևային աղբյուր է, որը Հայաստանի էներգետիկայի ապագան պետք է լինի։

Արթուր Ալավերդյանը նաև նշել է, որ Հայաստանի արտադրած արևային վահանակներն այսօր արտահանվում են Ուկրաինա, Ռուսաստան և Վրաստան։ Սակայն նրանք մտադիր են երկրների քանակն ավելացնել՝ հասնելով եվրոպական երկրներ և Միացյալ Նահանգներ։

«Պրոֆ պանել» ընկերությունում համոզված են, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել կյանքի որակը և խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Դրանք արդյունավետ են մարդկանց և շրջակա միջավայրի համար:

www.ecostimule.com


Related Post

thumbnail
hover

Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ  այսօր Շր...

thumbnail
hover

Լքված ձկնորսական ցանցերը վտանգում են ծովային...

BBC-ն տեղեկացնում է, որ, ըստ Greenpeace-ի զեկույցի, ձկնորսական պարագաները, որոնց թող...

thumbnail
hover

Ալեն Սիմոնյանը եղևնիների հատումների մասին

Info.com-ը հայտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում ...

Թողնել մեկնաբանություն